Ցորենի օրագիր

Մենք դասարանով ցորեն էինք ցանել ու պիտի մրցենք՝ տեսնենք, թե ում ցորենն է ամենից լավ աճում: Ես ամեն օր իմ ցորենը, ջրել եմ այն, չափել սանտիմետրերով և նշումներ կատարել: Իսկ երեկ իմ ցորենի ծիլի վրա մի գեղեցիկ զատիկ էր բարձրացել, որն ուներ սև գույն և կարմիր պուտիկներ: Երևի զատիկն էլ է ցանկանում, որ ես հաղթեմ: Հիմա ցույց կտամ իմ զատիկի և ցորենի նկարները: Լավաշ թխիկի ծեսին մենք տուն բերեցինք այդ ցորենը:Առաջին oրը ամենաբարձր ծիլը2 սանտիմետր էր,  երկրորդ  օրը 4 սանտիմետր էր,  չորորդ օրը 8 սանտիմետր էր, այսօր 11 սանտիմետր է: Այն օրերին, որոնք չեմ չափել, տանը չեմ եղել։ Բայց չեմ ցանկանում, որ դա խանգարի իմ հաղթանակին, որովհետև ես անչափ շատ եմ ուզում լինել հաղթողների ցուցակում:

 

 

Թողնել մեկնաբանություն