Ճանփորդություն դեպի Մատենադարան

Այսօր մենք օրը սկսեցինք դասարանում, մենք սպասում էինք ընկեր Լիանային։ Երբ, որ ընկեր Լիանան եկավ մենք գնացինք դուրս սպասելու ավտոբուսին, երկու րոպե հետո ավտոբուսը հասավ և մենք նստեցինք մեջը և ուղեվորվեցինք դեպի Մատենադարան։ Սկզբում մենք մատենադարանի բակում սպասեցինք ընկեր Լիանային, որ տոմսերը գնի, իսկ հետո մենք գնացինք և կախեցինք մեր շորերը։ Մենք բարձրացանք մատենադարանի երկրորդ հարկ, և այնտեղ մեզ դիմավորեց մի աղջիկ, ով մեզ պատմեց ամեն ինչ Հայաստանի պատմության մասին, օրինակ մեզ ցույց տվեցին ամենափոքրիկ և ամենամեծ գրքերը, հետո մեզ պատմեց, որ այն ժամանակ փայլող ջրանեկ ստանալու համար, նրանք ոսկի են փխրացրել, լապիս լաուրիտ և այլ քարեր, մեզ նույնիսկ պատմեցին, որդան կարմիրի մասին, որով այն ժամանակ ստացել են կարմիր գույնը, դեղեր են պատրաստել և այլն։ Հետո մենք գնացինք զբոսնելու և վերադրձանք դպրոց։

Թողնել մեկնաբանություն