Իմ տասերրորդ օրը ճամբարում ճամփորդություն դեպի ԵՊՀ

Այսօր մենք ընկերներով հավաքվեցինք դասարանում և սկսեցինք սպասել ավտոբուսին։ Երբ, որ ավտոբուսը եկավ մենք նստեցինք և ուղևորվեցինք դեպի ԵՊՀ։ Երբ, որ մենք հասանաք, մենք մտանք մաթեմատիկայի շենքը։ Այնտեղ մեզ դիմավորեց այնտեղի դեկանը, և պատմեց այդ համալսարանի մասին, դրանից հետո նա մեզ հարձեր էր տալիս իսկ մենք պատասխանում էին, իսկ հետո հակառակը մենք էինք իրեն հարցեր տալիս, իսկ նա պատասխանում էր։ Դրանից հետո մենք գնացինք հիմնական շենքի մեջի պատմության թանգարան։ Այնտեղ մեզ պատմեցին, որ ամենահին կոշիկը հայերն են հագել 5000 տարի առաջ և այդ հայտագործությունը կատարել էր հենց ԵՊՀ — ի ուսանողը։ Եվ հեց այդ նույն ուսանողը հայտնագործել է, որ 5000 տարի առաջ հայերը արդեն գինիներ էին արտադրւմ։ Մեզ նույնիսկ պատմեցին ամենախելացի հայ գիտնականի մասին, որը լուծել էր այն խնդիրը, որը, ողջ աշխարհը չեր կարողանում լուծել։ Հետո մեզ ցույց տվեցին կավե կարասներ, որոնք պատրաստված էին շատ տարիներ առաջ։ Դրանից հետո մենք գնացինք դրսում նախաճաշեցինք իսկ, հետո գնացինք դպրոց։ Այդքանով մեր օրը վերջացավ։

Թողնել մեկնաբանություն