Գործնական աշխատանք

198.Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:
Վանա լճի մոտ շրջանում-մոտակայք ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի,երկաթի հանք ունեցող վայրերով-հանքավայր, որոնք բազմաթիվ անգամներ հիշատակվել են հայկականձեռքով գրված-ձեռագրած գրքերում: Բրոնզի ու երկաթի դարերի շրջաններից սկսած՝ հայկականլեռնոտ աշխարհում-լեռնաշխարհ արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառէր դառնում, որ հանվող նյութերի անունները դառնային տեղերի անուններ-տեղանուններ :Հետագայում հնէաբանությամբ զբաղվող գիտնականներն-հնէաբաններն  ու երկրաբանությամ բզբաղվողները-երկրաբաններ այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռներում գտնվող լքվածփորված տեղեր ու մետաղ ձուլելու տեղեր-մետաղաձուլարան:

199. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ա․Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի  էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիայի տոթակեզ  կլիմայի պատճառով անըդհատ շատ ջուր է գոլորշիանամ ծովի մակերևույթից, իսկ լուծվա. աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիությունը աճում է: Աղերը Մեռյալ ծովի քառորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլիոն տոննա է:

Բ.Ամերիկյան մի ակումբում, որտեղ երաժշտությունն անդադար որոտում է, կարելի   է անդորր գտնել: Ավտոմատի մեջ տասը ցենտ են գցում, և այն երեք րոպեով անջատվում է: Տասը ցենտը քիչ չէ, բայց ինչքա՜ն հաճելի է  թվում այն անդորրը, որի համար անձամբ կանխիկ վճարել ես: Հազար ինը հարյուր հիսունինը  թվին ամերիկյան ռադիոն մի անսովոր հաղորդում տվեց: Ունկնդիրների ուշադրությանը ներկայացրին մի լուր` աղմուկի դեմ պայքարող կազմակերպություն ստեղծելու մասին, ու ընդհուպ մինչև տասնհինգ րոպեանոց հաղորդման վերջը տևող լռություն:

Գ․Մարդուն իր ամբողջ կյանքում ուղեկցում է ձայնը: Մարդը բացարձակ լռության  պայմաններում վատ է զգում, նրան պատում է երկյուղի ու անհարմարության զգացում: Բացարձակ լռությունը խաթարում է մարդու
նյարդային համակարգն այնպես, ինչպես և անվերջ աղմուկը: Որոտը, հրաբուխների ձայնը, ծովային մրրիկները և այլ աղմուկներ անհանգստացնում ենմարդուն: Կան բնական աղմուկներ էլ, ինչպես թռթուրների դայլայլը, աղբյուրների
կարկաչյունը, ծովի ալիքների համընթաց ճողփյունը, հաճելի են մարդկանց համար,
բարերար են ներգործում նրանց նյարդային համակարգի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մարդու առողջությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը,
նյարդահոգեկան հիվանդությունների աճը, ֆիզիկական և մտավոր
ընդունակությունների նվազումը:

200.Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված դարձվածային միավորները։
Վարդագույն ակնոցով նայել, ջրից չոր դուրս գալ, համբերության բաժակը
լցվել, ձեռք մեկնել, քաղցր աչքով նայել։

Վարդագույն ակնոցով նայել, ջրից չոր դուրս գալ, համբերության բաժակը լցվել, ձեռք մեկնել, քաղցր աչքով նայել։

Լավատես  մարդիկ  վարդագույն   ակնոցով  են  նայում  կյանքին։

Արան  այնքան  խորամանկ  է, որ  ամեն  դժվար  իրավիճակում   ջրից   չոր  է  դուրս   գալիս։

Թագավորի  համբերության  բաժակը  լցվեց,   և  նա   հրամայեց   մահապատժի  ենթարկել   հանցագործներին։

Ես  միշտ   ձեռք  եմ  մեկնում   իմ  ընկերոջը,  երբ  նա  իմ  օգնության  կարիքն  է   ունենում։

Ես եղբորըս քաղցր աչքով եմ նայում։

201.Տրված ածանցավոր բառերում առանձնացրո՛ւ արմատը  և ածանցը։

խնձոր- ենի,  տ- գեղ, ան – հարմար, ան- զեն, ան- տուն, ան- գութ, դժ-բախտ, դժ-գոհ, լիճ -ակ, շուն-իկ, գառն-ուկ, կանաչ-եղեն, միտ -ք, լեռն-ցի, սար-եցի, գյուղ-ացի

202.Առանձին սյունակներով դուրս գրե՛լ նախածանց, վերջածանց, ինչպես նաև թե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառերը։
Անհայտ, խնձորենի, անմտություն, հակաթույն, մթերային, տգեղ,
վերահաշվում, անհոգաբար, կաղնուտ, անհավատալի, միլիոնավոր, չկամ,
ցուցանակ, արտապատկեր, ենթավարպետ, գերադաս, կղզյակ, հարակից,
հայրական, ներգրավում, տրամագծորեն, անհարմար, ապաշնորհ, դժգոհություն,
հավաքածու, լսարան, համատեղություն, ծիծաղելի, անթիվ, մորթեղեն, միտք։

նախածանց – անհայտ,  հակաթույն, տգեղ, վերահաշվում, չկամ, արտապատկեր, հարակից, ենթավարպետ, գերադաս, ներգրավում, անհարմար, ապաշնորհ, դժգոհություն, անթիվ

վերջնածանց – խնձորենի, մթերային, կաղնուտ, միլիոնավոր, ցուցանակ, կղզյակ, , հայրական, տրամագծորեն, դժգոհություն,հարակից, մորթեղեն, միտք

նախածանց գումարած վերջացանց-  անմտություն, անհոգաբար, անհավատալի,

Այս ուսումնական տարվա իմ ձեռքբերումները

Գրի՛ր հաշվետվություն, թե ի՞նչ աշխատանքներ ես կատարել տարվա ընթացքում. ամփոփի՛ր ուսումնական տարին: Ի՞նչ ես սովորել, ի՞նչ նախագծերի ու ճամփորդությունների ես մասնակցել, ի՞նչ գրքեր ես կարդացել, ի՞նչ ձեռքբերումներ ես ունեցել և այլն:

Այս տարին անցավ շատ արագ և ես դրա ընդացքում սովորել և կատարել եմ շատ բաներ։ Ես կսկսեմ իմ ձայնագրություններից այս տարվա ընդացքում ես կատարել եմ վեց ձայնագրություններ։ Ես պատրաստել եմ նախագիծ շախմատի մասին <<Իմ Շախմատ Նախագիծ>> Ես այս տարի կարդացել եմ Գանձերի կղզի գիրքը։ Ես այս տարի ճամփորդել եմ դեպի Սահադաշտ և Ջրվեժի Արգլոց։ Ես այս տարի ձեռք եմ բերել ընկերներ։ Ես այս տարի թարքմանել եմ անգլերենից հայերեն և փոխադրել եմ։ Այս ուսումնական տարին շատ հետաքրքիր էր և հուսամ մյուսն էլ այսպես հետաքրքիր կանցնի։

Ձայնագրություններ։
Այս Քարանձավերնը և Սարաահովիտ
Մոր Ձեռքերը
Շունն ու կատուն ընտանեկատ ձայնագրություն
Կացին Ախպերը ընտանեկան ձայնագրություն
Ուխտաուոր Ախուեսը
Աշնան

Ա. Լինդգեն.Մանչուկն ու Կառլսոնը

(1-ին մաս)

Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք;

Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են:

Ամբո□ջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա:

Գուցե ուրիշ քաղաքներում տանիքի վրա ապրելը սովորական բան է, բայց այստեղ ոչ ոք տանիքի վրա չի ապրում:

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թ□չել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:

Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում:

Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ տանիքի վրա տնակ կա, չեն էլ կարող տեսնել, որովհետև այն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդար□նե՞ն այդքան փոքր տան  վրա:

Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր, և Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Բոլորը նեղացրել էին նրան, իսկ հայրիկը բարկացել էր դպրոցից ուշ գալու համար:

-Թափառում ես փողոցներում,- ասել էր նա:

Բայց ախր, հայրիկը չգիտեր, որ ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել, հոտոտել էր իրեն, շարժել պոչիկը, կարծես ուզում էր ի՛ր շունը դառնալ: Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել: Բացի դրանից,այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել  և կանչել շանը.

-Ռիկի՛, Ռիկի՛:

Փոքրիկը հասկացել էր, որ շունը եր□եք իրենը չի լինի:

-Ուրեմն ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր ասաց Մանչուկը:- Ա~յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին են, իսկ ես… ես մենակ եմ, ոչ ոք չունեմ:

-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, — ասաց մայրիկը:

-Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի:

Ասենք՝ մի սենյակ ունի և գնաց այնտեղ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    ԱմբոՈջ

ԹՌչել
ԿդարՁնե՞ն

ԵրԲեք

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    ա/ Սովորական — Անսովոր

բ/ Փոքրիկ — Մեծ

գ/ Սիրունիկ — Գեշ
դ/ Տխուր — Ուրախ

  • Տխուր նշանակում է «տրտում,թախծոտ, անուրախ»: Ի՞նչ իմաստով է գործածվել բառը տխուր գրիչ  արտահայտության մեջ:

Տխուր գրիչ նշանակում է անթանաք գրիչ։

  • Ձեռք մեկնել դարձվածքը նշանակում է.

ա/ձեռքը բռնել
 բ/օգնել, օժանդակել

գ/վնասել

դ/կաշկանդել

  • Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն տարբերակներով

ա/ավարիա — Վթար
բ/աֆիցեր — Ոստիկան
գ/դիրեկտոր — Տնորեն
դ/զիբիլ — Ախպ

  • Տեքսից դո՛ւրս գրիր չորս գոյական, որոնք դրված են հոգնակի թվով:


Աստղեր
Քաղաքներ
Փողոցներ

  • Լրացրու ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից:

ա/ Ավելի լավ է դառը ճշմարտությունը քան քաղցր սուտը:

բ/Դու ուրիշին օգնիր, Աստվածն էլ քեզ կօգնի:

գ/Ամեն գործի վերջն է գովելի։

դ/դատարկ տակառը բարձր ձայն կհանի:

գովելի, Աստված, ճշմարտությունը, տակառը

  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Արևի պես է,
    Կլոր երես է,
    Սերմը՝ ճնճղուկի
    կտուցի պես է:
                                      Արևածաղիկ
  • Տեքսից դո՛ւրս գրիր մեկ հարցական նախադասություն:
    բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել:
  1. Նկարագրի՛ր Կառլսոնին:
    Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թռչել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:
  2. Կուզեի՞ր  լինել Մանչուկի փոխարեն: Ինչո՞ւ:
    Ոչ չեի ուզի, որովհետև ես իմ փոքրիկ եղբորը իր կյանքում չեի ունենա։
  3. Ի՞նչ երազանք ուներ Մանչուկը:
    Մանչուկը շատ էր երազում ունենալ փոքրիկ սիրունիկ շունիկ։
    Ես կուզեի, որ այս պատ մությունը ավարտվեր ուրախ: Մանչուկը նվեր ստանար շուն մի ամբողջություն, իսկ Կալսոնը տանիքում էլ մենակ չմնար և հաճախ այցելեր մանչուկի մոտ ը նրանք լավ ընկերներ լինեին։

Մակբայը որպես խոսքի մաս

7.Գտնել մակբայները, որոշել տեսակը։

Այստեղ օդն այնքան խեղդուկ էր, որ մարդիկ հազիվ կարողանում էին շունչ քաշել։ Շշնջյունները վայրկենաբար ընդհատվեցին։ Բժիշկը կամացուկ հայտնեց նրան որդու ժամանման լուրը։ Նա տխրում էր մենակ, առանց զավակների։ Թվում է, թե վաղուց, շատ վաղուց է բաժանվել նրանցից և կարծես անջատված է նրանցից հավիտյան։

Հազիվ — ձևի մակբայ
Վայրկենաբար — ժամանակի մակբայ
Կամացուկ — ձևի մակբայ
Վաղուց — ժամանակի մակբայ
Հավիտյան — ժամանակի մակբայ



Գործնական Աշխատանք

180.Ժխտական ապ, դժ, տ, ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները:

Անգույն-դժգույն

Անբախտ-դժբախտ

անգետ-տգետ

անշնորք-ապաշնորհ

անարդյունք-ապարդյուն

անօրեն-ապօրինի

անձև-տձև

181.Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:
Անարվեստանդեմանդուռ, անիվ, անսիրտանահ, անուշ, անմահ, անուն, դժոխք, դժգոհ,
դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ,
ապտակ, տարի, տկար, տհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ, չտեսչկամ, չարիք:

182.Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն:
Գրի՛ր գործածված ածանցները:

Քերել-քերիչ

գրել-գրիչ

կապել-կապիչ

քամել-քամիչ

թակել-թակիչ

ըմպել-ըմպանակ

բացել-բացիչ

գործել-գործիչ

խաղալ-խաղալիք

ուտել-ուտելիք

խմել-խմիչք

հագնել-հագուստ

ձգել-ձգան

փակել-փական

խթանել-խթանիչ

փաթաթել-փաթաթան

Ճոճել-ճոճանակ

գանձել-գանձարան

զսպել-զսպիչ

ջնջել-ջնջիչ

ծածկել-ծածկոց

կապել-կապիչ

օրորել-օրորոց

183.Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Վանա լճի մոտ շրջանում-շրջանակներում ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի, երկաթի հանք ունեցող վայրերով-հանքավայրերում, որոնք բազմաթիվ անգամներ հիշատակվել են հայկական ձեռքով գրված գրքերում-ձեռագրված գրքերում: Բրոնզի ու երկաթի դարերի շրջաններից-դարեշրջաններից սկսած՝ հայկական լեռնոտ աշխարհում-լեռնաշխարհում արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ էր դառնում, որ հանվող նյութերի անունները դառնային տեղերի անուններ-տեղանուններ:

Հետագայում հնէաբանությամբ զբաղվող գիտնականներն-հնագետները ու երկրաբանությամբ զբաղվողները-երկրաբաները այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռներում գտնվող լքված փորված տեղեր-որվածքները ու մետաղ ձուլելու տեղեր-մետաղաձուլերը:

184.Փակագծերում տրված բառերից ընդգծի՛ր տվյալ նախադասությանը համապատասխանողը։

1. Մայրս ինձ հարցրեց.-Որտե՞ղ ես պահել  մեր կախարդական շղթան:

2. Աղվեսն ագռավին խնդրեց.-Ագռա՜վ քույրիկ, երգի’ր, որովհետև շատ լավ ես երգում:

3. Արջն աղվեսին ասում էր.-Դու աշխարհի ամենասիրուն աղվեսն ես:

4. Պապս ասաց.-Իմ իմացած միակ լեզուն հայերենն է:Եղբայրս ասաց.-Ես շատ լավ էլ խոսում եմ ծառ ու ծաղկի հետ էլ, կենդանիների հետ էլ:

5. Տղան ասաց.-Չգիտեմ, նրանք քանի լեզու գիտեն, բայց իմ հայերենը շատ լավ հասկանում են:

189.Նախադասություններում տեղադրի՛ր տրված հոմանիշ բառերից մեկը:Ա. Փչեց մեղմ /քամին, փոթորիկ/, և ծառերն օրորվեցին:Բոժոժավոր օձերը պոչի /կատարին, ծայրին/ ունեն զնգացող բոժոժներ:Քնած առյուծի վրայով մի մուկ  /սլացավ, վազեց/:Տիգրան Պետրոսյանի /հակառակորդը, թշնամի/ տաղանդավոր շախմատիստ էր:

Դասարանական Առաջադրանք

180.Ժխտական ապ, դժ, տ, ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները:
Անգույն — դժգույն
անբախտ — դժբախտ
անգետ — տգետ
անշնորհք — ապաշնորհ
անարդյունք — ապարթյունք
անօրեն — ապօրինավոր
անձև — տձև

181.Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:
Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժոխք, դժգոհ,
դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ,
ապտակ, տարի, տկար, տհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ, չտես, չկամ, չարիք:

Ավետիք Իսահակյան ԵՂՆԻԿԸ

Ավետիք Իսահակյան

ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    փա□չում — փախչում
    եր□ — երբ
    պատշ□ամբը — պատշգամբը
    ակնթար□ի — ակնթարթի
  2. Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/զուլալ — ջինջ, վճիտ
բ/լուռ — լռիկ
գ/ակնդետ —Անհամբեր
դ/ընտանի —Ընտանեկան, տնական

  • Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ — դ/ծնվել,հայտնվել
բ/խելքը գլխին — գ/դատող, բանիմաց, խելացի            
գ/կողը հաստ — բ/համառ, ինքնասածի, կամակոր
դ/ճաշը եփել — ա/մեկին պաժել, լավ ծեծել               

ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

  • Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:
    իքնամոռաց
    խորասույզ
    հողմածեծ
    աղմկահույզ

Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
գիշեր
եղնիկ
անտառների
երեխա

Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
ա/որսորդ – գոյական
բ/եղնիկ – գոյական
գ/առաջին –ածական(Թվական)
դ/ազատ –ածական

  • Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:
    Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել,
    մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ
  • Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր  եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:
    Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
  • Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:

բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

  • Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

Եղնիկը կարոտում էր գուրգուրող անտառներին և զանգակ աղբյուրներին։

  1. Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:

Հեղիանակը հարգում էր եղնիկին, որովհետև եղնիկն էլ է մարդու նման զգայուն և մտածող։

  1. Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:
    Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում

Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ  հուզեց:
Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:

Վարդան Այգեկցի Կտակ վասն գանձի

Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.

 — Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:

Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:

Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:

Մի աղքատ իմաստուն ուներ ծույլ տղաներ և մահվան ժամին ՝ կանչում է տղաներին և ասում․

-Ով որդիներ, շատ գանձեր կան մեր այգում  պահված, ես չեմ ասի ձեզ նրա տեղը, ով աշխատի և ավելի խորը փորի ՝ նա էլ կգտնի գանձը։

Հոր մահից հետո, սկսեցին որդիները մեծ ջանասիրությամբ աշխատել և փորել։ Եվ ամեն մեկն փորձում ավելի փորել քան մյուսը։

Եվ սկսեց այգին լավ աճել, առատ բերք տալ և շնորհիվ դրա, որդիները հարստացան։

1.Ճիշտ կարդա այս բառերն ու բառակապակցությունները.

Կոչեաց — կանչեց
Որդեակք — որդյակներ
Պահեալ — պահված
Աշխատութեամբ — չարչարանքով
Յայգին — այգում
Յետ — հոր
Զտեղին — տեղը
Զգանձն — գանձը
Զնոսա — նրանց
Մահուան — մահվան
Խորագոյն — ավելի խոր
իւրն — ինքն

2. Հետևյալ բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու.

ասէ — ասում է
որդիքն — որդիները
սկսան — սկսեցին
յայգին մեր — այգին մեր
զգանձն — գանձ
սկսաւ — սկսել
բազում պտուղ — պտղաշատ
ետ բազում պտուղ — տվեց առատ պտուղ

3.Աշխարահաբար դարձրու առակը:

4.Ինչի՞ց է երևում հոր իմաստասեր լինելը:

Հայրը ուներ հրաշալր միտք, ծույլ որդիներին եռանդով աշխատեցնելու համար։

5.Մեկ նախադասությամբ գրիր` ի՞նչ է ցույց տալիս առակը:

Այս առակը ցույց է տալիս, որ խորամանկությամբ ծույլերին էլ է կարելի գործի դնել։

Մակբայը որպես խոսքի մաս

5.Հետևյալ մակբայները գործածել բայերի հետ, գրել մակբայի տեսակը։
Հանկարծակի- Հանկարծակի ընկան — ձև
գյուղեգյուղ- նա գյուղեզգյուղ քայլեց — տեղ
դեսուդեն- նա դեսուդեն նայեց և շարունակեց իր ճանապարհը — տեղ
լրջորեն- նա լրջորեն նայեց ինձ վրա — ձև
մեն-մենակ- ես անտառում մենմենակ քայլում էի — չափ ու քանակ
միաձայն- նա միաձայն է — ձև
ամբողջովին- ես ամբողջովին համոզված եմ — չափ ու քանակ
տարեցտարի- նա տարեցտարի գնում է կենթանաբանական այգի — ժամանակ
անմիջապես- ես անմիջապես վազեցի — ժամանակ
ագահաբար- նա ագահաբար ամենը կերավ — ձև
հաճախակի- ես հաճախակի գնում եմ բակ — չափ ու քանակ
խումբ-խումբ- նրանք խումբ խումբ բաժանվեցին — չափ ու քանակ
արագ-արագ- ես արագ — արագ վազեցի տուն — ժամանակ
վերջիվերջո- նա վերջիվերջո հասցրեց դասերը — ձև
հոտնկայս- ես հոտնկայս եմ — ձև
ներքուստ- նրա ներքուտ բարի է — ձև
նյութապես- նա նյութապես նյութ է — ձև

6.Տրված ածականներից ածանցների միջոցով կազմել մակբայներ։

քնքուշ- քնքշորեն
չար- չարաշատ
համեստ- համեստորեն
դաժան- դաժանորեն
վայրագ- վայրագորեն
մեղմ- մեղմորեն
խիզախ- խիզախորեն
քաջ- քաջավար
վեհ- վեհորեն
անշեղ- անշեղորեն
խոնարհ- խոնարհաբար
մարդկային- մարդկայնորեն
լուրջ- լրջորեն
ագահ- ագահաբար

7.Գտնել մակբայները, որոշել տեսակը։

Այստեղ օդն այնքան խեղդուկ էր, որ մարդիկ հազիվ կարողանում էին շունչ քաշել։ Շշնջյունները վայրկենաբար ընդհատվեցին։ Բժիշկը կամացուկ հայտնեց նրան որդու ժամանման լուրը։ Նա տխրում էր մենակ, առանց զավակների։ Թվում է, թե վաղուց, շատ վաղուց է բաժանվել նրանցից և կարծես անջատված է նրանցից հավիտյան։

խեղդուկ — ձև
հազիվ — ձև
վայրկենաբար — ձև
կամացուկ — ձև
մենակ — ձև
վաղուց — ժամանակ